Այսօր՝ նոյեմբերի 16-ին, Վաղարշապատ խոշորացված համայնքում համամասնական ընտրակարգով ավագանու ընտրություններ են: Ընտրություններն անցկացնելու համար կազմավորվել են 47 տեղամասեր: Վաղարշապատ համայնքի ընտրողների թիվը, ըստ Ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության տվյալների, 69866 է։               
 

Առանց կոմպրոմատ որևէ մեկին իշխանություն ու բարձր պաշտոն դժվար թե տրվեր

Առանց կոմպրոմատ որևէ մեկին իշխանություն ու բարձր պաշտոն դժվար թե տրվեր
16.11.2025 | 15:08

Թրամփի սեքսուալ արկածների շրջանակը մեծանում է, հերթը հասավ Բիլ Քլինթոնին:

Էպշտեյնի ցուցակը տակնուվրա է անում ԱՄՆ-ի ողջ էլիտան, նորանոր անուններ են ի հայտ գալիս, տպավորություն է, որ վերջին 30 տարիների ընթացքում միջազգային ճանաչում ունեցող բոլոր քաղաքական դեմքերը, բիզնեսմեններն ու շոու բիզնեսի աստղերը Էպշտեյնի ցանկում են: Կարծիք կա, որ Էպշտեյնը իսրայելական Մոսսադի գործակալ էր, և որ Պուտինն ու Նաթանյահուն քաջատեղյակ են այդ ծրագրից:

Թրամփի ապագան շատ մշուշոտ է, ոչ մի երաշխիք չկա, որ նա կպաշտոնավարի մինչև 2028 թվականը: Թե ինչ լայնամասշտաբ ճգնաժամ կստեղծվի ԱՄՆ-ում, և ինչպես դա կազդի աշխարհի վրա, բարդ է կանխատեսել:

Այս համատեքստում հետաքրքիր է մեկ այլ հարց. եթե ԱՄՆ-ի պես գերտերության մեջ հնարավոր է եղել նման լայնածավալ օպերացիա իրականացնել և վերահսկել ողջ քաղաքական համակարգը, պատկերացնու՞մ եք՝ ինչ ծրագրեր կարող էին իրականացվել Հայաստանում, որը գտնվում է Իսրայելի շահերի անմիջական կիզակետում: Հրեական լոբբին, Նաթանյահուն անձամբ, դեռևս Հեյդար Ալիևի ժամանակներից, զբաղվել են Ադրբեջանի շահերի լոբբինգով:

Թրամփը իշխանության բերվեց 2016-ին,

Հայաստանում «թավշյա հեղափոխությունը» 2018 ին էր, Ուկրաինայում Զելենսկին բերվեց 2019 ին:

Էպշտեյնի ցուցակի սկզբունքը պետք է որ գործի նաև փոքր երկրների պարագայում, առանց կոմպրոմատ որևէ մեկին իշխանություն ու բարձր պաշտոն դժվար թե տրվեր: Այդ իսկ պատճառով, հակառակորդը թշնամի երկրում իրականացնում է ցանկացած ծրագիր:

Հուսանք, որ ԱՄՆ-ում Էպշտեյնի ցուցակը վերջնականապես կպայթի, և այս մեծ աֆյորայի հայկական առեղծվածը նունյպես ջրի երես դուրս կգա. քիչ մնաց:

Արա Արայան

Դիտվել է՝ 311

Մեկնաբանություններ